Կահույքի ոսկեդարից մինչև ժամանակակից նեոկլասիկական լուծումներով աշխարհին ներկայացող “Baker” ապրանքանիշը 21-րդ դարի կահույքագործության ոճի և ճաշակի այբուբենն է: Աշխարհի լավագույն դիզայներներից կազմված այս թիմն առաջին հերթին առանձնանում է իր ուրույն ձեռագրով, անկանխատեսելի համադրություններով, հինը նորովի վերարտադրելու բարդագույն արվեստով: Բավական է ասել, որ ավելի քան կես դար է, ինչ Օսկար մրցանակաբաշխության ամբողջ փայլն ու շքեղությունը հնարավոր է դառնում միայն “Baker”-ի մտահղացումների շնորհիվ: